211652_close_icon
views-count1027 դիտում article-date 22:12 03-06-2019

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ-ների միջև

Մայիսի 31-ին Բելգրադում Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, սերբականը` Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Նեմանյա Ստևանովիչը (Nemanja Stevanovic): Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-սերբական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ: Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին և միջազգային կառույցներում երկկողմ փոխգործակցությանը: Ավետ Ադոնցը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ կարևորելով նաև հարցի առնչությամբ ԵՄ-ի կողմից լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Նմանատիպ նյութեր