211652_close_icon
views-count1116 դիտում article-date 21:20 05-06-2019

Հայաստանի ոստիկանները հայտնաբերեցին Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողին

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 3-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության ծառայողները իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ Երևան քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել 53-ամյա Սամվել Գ.-ին, որը 2008թ. դեկտեմբերի 16-ից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից՝ Լեհաստանի քրեական օրենսգրքի 270 հոդվածի 1-ին մասի, 286 հոդվածի 1-ին մասի, 294 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով (խարդախությունը, կեղծիքը): [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր