211652_close_icon
views-count64979 դիտում article-date 23:17 06-06-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզում Վանաձորի բանտում կալանավորը կտրել է պարանոցը. նրան տեղափոխել են հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Ժամը 09:00- ի սահմաններում «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանվորված Արազ Տեր-Հովհաննիսյանը, գտնվելով խցի սանհանգույցում, ինքնասպանության փորձ է կատարել` վնասելով պարանոցի հատվածը: Մինչ ինքնասպանության փորձ կատարելը, Ա. Տեր- Հովհաննիսյանը երկտող է թողել, որտեղ խնդրել է իր այդ քայլի մեջ որեւէ մեկին չմեղադրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեակատարողական հիմնարկի ծառայողների զգոնության արդյունքում վիրավորին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նրան տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ նա վիրահատվել է: Փաստի առթիվ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր