55646 դիտում
10:59 01-02-2018
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորի բանտում ծեծի է ենթարկվել 24-ամյա կալանավորը, ով մեղադրվում է բռնաբարության մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարութան «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր, 24-ամյա Ռոբերտ Հարությունյանը։
Պարզվել է, որ նա ստացել է մարմնական վնասվածքներ՝ 1 օր առաջ Վանաձորի բանտում ծեծի ենթարկվելու հետևանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Հարությունյանը, ում նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 141 հոդվածի 2-րդ մասի (բռնաբարություն) հատկանիշներով, 2017 թվականի դեկտեմբերի 29-ից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերցվել էր երկամսյա կալանքի և տեղափոխվել էր «Վանաձոր» ՔԿՀ։
Փաստի առթիվ ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հետաքննություն է սկսվել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
64976 դիտում
23:17 06-06-2019
Արտակարգ դեպք Լոռու մարզում Վանաձորի բանտում կալանավորը կտրել է պարանոցը. նրան տեղափոխել են հիվանդանոց