1828 դիտում
19:42 07-06-2019
Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան աննախադեպ գրաքննություն է մտցրել լրագրողների համար
Ռուսաստանի գնդակով հոկեյի ֆեդերացիան պաշտոնապես լրագրողներին արգելել է բացասաբար արտահայտվել հանդիպումներ, խաղացողների և ֆեդերացիայի պաշտոնատար անձանց մասին:
Համապատասխան լրացումները ընդգրկվել են մրցաշարերի անցկացման կանոնակարգում, որը հրապարակվել է ֆեդերացիայի կայքում:
«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին իրեն պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում չի թույլատրվում բացասաբար մեկնաբանել, քննարկել կամ արտահայտվել առաջնության հանդիպումների մրցավարության մասին, բացասաբար արտահայտվել ֆեդերացիայի և ակումբների պաշտոնական անձանց մասին, առաջնության մասնակիցների և ընդհանուր առմամբ առաջնության մասին», նշված է փաստաթղթում:
Եթե լրագրողը խախտի այդ կանոնները, ապա կզրկվի հավատարմագրից: Կանոնակարգի խախտման համար նախատեսված է 100 հազ. ռուբլի տուգանք, կրկնվելու դեպքում՝ 200 հազ.:
Բացի այդ, կոնկրետ լրագրողին հանդիպմանը հավատարմագրելու համար պետք է միջնորդի ակումբը:Հենց վերջինս էլ պատասխանատու է նրա համար, որպեսզի լրագրողը կամ մեկնաբանը «պահպանի լրագրողական էթիկան»:
«Իրավիճակը բացառիկ է: Հնարավոր է, որ գնդակով հոկեյի Ռուսաստանի առաջնությունը սպորտի պատմության մեջ դառնա առաջին մրցաշարը, որտեղ պաշտոնապես գրաքննություն է մտցված», նշել է Sports.ru կայքը:
Նմանատիպ նյութեր
1735 դիտում
21:35 10-11-2014
Հայաստանի հոկեյի պատանեկան հավաքականը կմասնակցի հոկեյի միջազգային մրցաշարին
1618 դիտում
20:48 26-04-2022
Հոկեյի միջազգային ֆեդերացիան Ռուսաստանին զրկել է ԱԱ-2023-ն անցկացնելու իրավունքից
Այս բաժնից
2803 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3334 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3136 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»