211652_close_icon
views-count2480 դիտում article-date 16:31 10-06-2019

Այլ երկրների հակածխախոտային օրենք թարգմանելն ու ՀՀ-ում ներդնելը կարող է բերել տարընթերցումների, կոռուպցիոն ռիսկերի ու ոչ լիարժեք կիրառման․ ահազանգում են փորձագետները

Փորձագետները պնդում են․ հակածխախոտային նոր օրենքի նախագիծը ավելի շատ կանխարգելում է սիգարետի օգտագործումն ապագայում, քան օգնում ներկայիս ծխողներին ձերբազատվել վնասակար սովորույթից։ Այնպիսի երկրում, որտեղ ծխող է տղամարդկանց կեսից ավելին, նման մոտեցումն անընդունելի է։ Անհրաժեշտ է մշակել խելամիտ ու նաև ֆինանսապես ընդունելի այլընտրանքային մեթոդներ, որոնք հենց ծխողներին կօգնեն դադարեցնել ծխելը։ Օրեր առաջ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել հակածխախոտային օրենքի նոր նախագծի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում էր, որ հակածխախոտային նախագիծը կարող է դառնալ կոռուպցիոն ռիսկերի և այլ բարդությունների ծագման աղբյուր՝ օրենքի կիրառման և վերահսկման տեսանկյունից։ Բացի այդ, նախագծի մեջ խորհուրդը հակածխախոտային նախագծի մեջ ունի էական բացթողումներ և անճշտություններ է գտել․ նախագիծն ունի շարադրման հստակության խնդիր, ինչը կարող է բերել տարաբնույթ մեկնաբանման։ Կոալիցիան մտավախություն է հայտնել, որ նման մշակմամբ նախագծի ընդունումը կարող է բերել հասարակության կողմից Օրենքի նկատմամբ վստահության կորստի՝ դրանում առկա բացթողումների և անհավասար կիրառման հետևանքով։ Հակակոռուպցիոն կոալիցիան նշել է, որ հակածխախոտային պայքարը պետք է լինի պրոֆեսիոնալ, չափելի և հստակ, հետևաբար անհրաժեշտ է նախագծի վերաբերյալ ծավալել հանրային քննարկումներ և վերջնական քննարկման ներկայացնել մի նախագիծ, որը հիմնված կլինի հանրային համաձայնության վրա։ «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի նախագահ, Կակակոռուպցիոն կոալիցիայի վարչության անդամ Գևորգ Գրիգորյանը հայտարարությունը մեկնաբանեց հետևյալ կերպ․ «Ինչպես նշված է հակակոռուպցիոն կոալիցիայի տարածած հայտարարության մեջ, մենք միանշանակ կողմ ենք ՀՀում հակածխախոտային պայքարին ու ցանկացած գործունեությանը, որ ուղղված է ՀՀ բնակիչների շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցմանն ու ծխողների թվի կրճատմանը։ Մենք կարևորում ենք առողջության պահպանումն ու հիվանդությունների կանխարգելումը։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ օրենք ընդունելը ինքնանպատակ չէ։ Օրենքը մշակելիս և ընդունելիս պետք է հաշվի առնել տարբեր գործոններ ու ազդոցության ոլորտներ․ տնտեսական, իրավական, առողջապահական։ [b]Առողջապահական [/b]առումով նշեմ, որ օրենքը ներկայումս ծխող ազգաբնակչության խնդիրը չի լուծում։ ՀՀ առողջապահական մարմիններն էլ նշում են, որ օրենքն ավելի շատ կանխարգելում է սիգարետի օգտագործումն ապագայում, քան օգնում ներկայիս ծխողներին ձերբազատվել վնասակար սովորույթից։ Այնպիսի երկրում, որտեղ ծխող է տղամարդկանց կեսից ավելին, նման մոտեցումն անընդունելի է․ այն մարդասիրական չէ և չի բխում մարդասիրական հիմքերից։ Անհրաժեշտ է մշակել խելամիտ ու նաև ֆինանսապես ընդունելի այլընտրանքային մեթոդներ, որոնք հենց ծխողներին կօգնեն դադարեցնել ծխելը։ [b]Տնտեսական [/b]բաղադրիչը գերկարևոր հարց է, որի կտրվածքում նույնպես պետք է վերլուծել օրենքը։ Ինչպես գիտեք, Հայաստանում խոշորագույն հարկ վճարողների առաջին տասնյակում մեկից ավելի ծխախոտային ընկերություն կա, և անհետևողական քայլերը կարող են տվյալ դեպքում բերել հարկային մուտքերի լուրջ նվազեցման։ [b]Վերջապես, սովորույթային կոնտեքստը[/b]․ մենք պետք է հասկանանք, որ օրենք ընդունելիս ոչ թե եվրոպական կամ մեկ այլ օրենք պետք է բառացի թարգմանենք ու ընդունենք, այլ պետք է [b]ադապտացնենք [/b]մեր երկրի իրականությանը։ Այլ կերպ ասած, օրենքն անհրաժեշտ է, սակայն ոչ այդ տեսքով։ Հակակոռուպցիոն կոալիցիան ու հայկական առողջապահական ազգային խորհուրդ կոալիցիան պատրաստակամություն են հայտնում աջակցել օրենքն ամբողջական տեսքի բերելու և բալանսավորելու հարցում։ [b]Օրենքը մշակելիս ու ընդունելիս կարևոր հանգամանք է վերջինիս կիրառելի լինելը, իսկ այս տեսքով օրենքը բերելու է տարընթերցումների, կոռուպցիոն ռիսկերի ու ոչ լիարժեք կիրառման»։ [/b] Հայտարարության ամբողջական տեքստը հասանելի է այստեղ․ Ողջունելով առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից և ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, ինչպես նաև սոցիալական ու տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից ներկա և ապագա սերունդներին պաշտպանելուն ուղղված ջանքերը, Կարևորելով Հայաստանում ծխելու մակարդակի կրճատմանն ու կյանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխելը որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելուն ուղղված նախաձեռնությունները, Վստահ լինելով, որ առողջ ազգաբնակչություն ունենալու նախապայմաններից կարևորագույնն են պետությունների՝ ծխելու դեմ պայքարին ուղղված նախաձեռնությունները, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը [url=https://www.e-draft.am/projects/1672/about]e-draft[/url] իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ և գտնում է, որ հիշյալ Նախագիծն ունի էական բացթողումներ և անճշտություններ, որոնք կարող են բերել ոչ միայն տարաբնույթ մեկնաբանությունների, այլև հանդիսանան կոռուպցիոն ռիսկերի և այլ բարդությունների ծագման աղբյուր՝ Օրենքի կիրառման և վերահսկման տեսանկյունից։ Ավելին, արդյունքում դա կարող է բերել նաև հասարակության կողմից Օրենքի նկատմամբ վստահության կորստի՝ դրանում առկա բացթողումների և անհավասար կիրարկման հետևանքով։ Կոալիցիան վստահ է, որ առողջ ազգաբնակչություն ունենալուն միտված պայքարը պետք է լինի պրոֆեսիոնալ, չափելի և հստակ, ուստիև կոչ է անում ՀՀ առողջապահության նախարարությանը ծավալել հանրային քննարկումներ հիշյալ Նախագծի վերաբերյալ և վերջնական քննարկման ներկայացնել մի նախագիծ, որը հիմնված կլինի հանրային համաձայնության վրա։ Կոալիցիան հայտնում է իր պատրաստակամությունը վարել կառուցողական երկխոսություն, համագործակցել Նախագծի հստակեցման և վեր հանված բացթողումների շտկման ուղղությամբ, ինչպես նաև կազմակերպել հանրային քննարկումներ և տրամադրել փորձագիտական աջակցություն բարձրացրած հարցադրումներին ու մտահոգություններին պատշաճ կերպով արձագանքելու պարագայում»։

Նմանատիպ նյութեր