211652_close_icon
views-count40967 դիտում article-date 14:06 11-06-2019

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի 32-ամյա տղան բերման ենթարկվել Արաբկիրի ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ստացված տվյալներն իրացնելով՝ Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 32-ամյա Կարո Քասարյանը և 32-ամյա Դավիթ Գևորգյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք եղել են Toyota մակնիշի 85 CC 558 համարանիշի ավտոմեքենայով, և ավտոմեքենան վարել է Կ. Քասարյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է դեղնականաչավուն մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, 2 հատ կաթուցիչ, որոնցից մեկի վրա առկա են եղել մուգ գույնի հետքեր։ Կ. Քասարյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է թմրանյութ և պատկանում է իրեն՝ իր օգտագործման համար։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կ. Քասարյանն ու Դ. Գևորգյանը բաց են թողնվել, հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Քասարյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես ավագ մասնագետ, իսկ նրա հայրը՝ Անդրանիկ Քասարյանը, երկար տարիներ աշխատել է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր