211652_close_icon
views-count15001 դիտում article-date 18:02 21-10-2015

Արաբկիրի ոստիկանություն է բերման ենթարկվել «Սյուն Էներգո Շին» վարչության 34-ամյա աշխատակիցը, ով ծեծի էր ենթարկել «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամին

Այսօր` հոկտեմբերի 21-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական գործողություններ, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Բակուր Սամվելի Փայտյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր Երևանում Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանին ծեծի ենթարկելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով` Բ. Փայտյանը աշխատում է «Սյուն Էներգո Շին» վարչությունում` որպես վարորդ, իսկ փաստացի բնակվում է Երևանի Ավան-Առինջ թաղամասում: Ոստիկանությունը հայտնաբերել է նաև Բ. Փայտյանի ավտոմեքենան, որով նա հեռացել էր, երբ ծեծի էր ենթարկել Ս. Ղազարյանին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր