1084 դիտում
15:47 12-06-2019
ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը Մինսկում մասնակցել է միջազգային խորհրդաժողովի
Մինսկում մայիսի 30-31-ը տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձին նվիրված «Ժամանակակից սահմանադրական զարգացում. սահմանադրական վերահսկողության դերը իրավունքի սահմանադրականացման գործում» թեմայով միջազգային խորհրդաժողովը:
Ինչպես հայտնեցին ՀՀ սահմանադրական դատարանից, խորհրդաժողովին մասնակցում են շուրջ երկու տասնյակ սահմանադրական դատարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Հերդիս Թհորգեիրսդոտիրը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել է դատավոր Աշոտ Խաչատրյանը, ով հանդես է եկել «Սահմանադրական քաղաքականություն և սահմանադրական արդարադատություն. հարաբերակցության հարցերը «իրավունքի քաղաքականացման» ներգործության պայմաններում» թեմատիկ զեկույցով:
Նմանատիպ նյութեր
73102 դիտում
19:30 26-06-2018
Դատավոր կա, դատավոր է, դատավոր էլ կա, «դուռը ծեծում ես, ասում է՝ ներսում մարդ չկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
682 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
535 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
670 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան