Վենեսուելայի նախագահը կայցելի Ռուսաստան
Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն շուտով կայցելի Ռուսաստան: Այս մասին ասվում է ԱԳՆ թվիթերյան էջում:
«Շուտով մենք կտեսնենք նախագահ Նիկոլաս Մադուրոյին Ռուսաստանում՝ ստորագրելով նոր համաձայնագրեր հանուն ժողովրդի»,- ասվում է ԱԳՆ գրառման մեջ:
Այցի հստակ ժամկետներ չեն նշվում: