211652_close_icon
views-count634 դիտում article-date 13:54 31-08-2024

Իրանի նախագահը կայցելի Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթաժողովին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերին Ռուսաստանում կմասնակցի ԲՐԻԿՍ 2024թ. գագաթաժողովին, տեղեկացրել է Tasnim-ը։ ԲՐԻԿՍ առաջին գագաթաժողովը միջկառավարական կազմակերպության ընդլայնումից հետո տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ին։

Փեզեշքիանը կմասնակցի միջոցառմանը նաեւ Կրեմլի պաշտոնական հրավերով։ Կազանում Իրանի հյուպատոս Դավուդ Միրզախանին հանդիպել է Թաթարստանի Հանրապետության  նախագահի օգնականի հետ, որպեսզի պայմանավորվի ԲՐԻԿՍ գագաթաժողովի անցկացման մասին։
Այս տարի Ռուսաստանը նախագահում է ԲՐԻԿՍ-ում։ Իրանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան եւ Եթովպիան դարձել են կազմակերպության հինգ նոր անդամները։ Ավելի ուշ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել Ադրբեջանը։

ԲՐԻԿՍ-ը հիմնադրվել է 2006թ. եւ սկզբում ներառում էր Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը։ Հարավային Աֆրիկան միացել է կազմակերպությանը 2011թ.։

Նմանատիպ նյութեր