Լեհաստանում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռն ընկել է գետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լեհական Պլոցկ քաղաքում ավիացիոն շոուի ժամանակ աղետի է ենթարկվել մարզական թեթևաշարժիչ Յակ-52 ինքնաթիռը:
Ինչպես հայտնել են տեղի փրկարարները, ավիացիոն ֆիգուրներից մեկը կատարելիս ինքնաթիռն ընկել է Վիսլա գետը: Միջադեպի արդյունքում օդաչուն զոհվել է:
«Ինքնաթիռի օդաչուն Գերմանիայից էր: Նա իրականացնում էր «շտոպոր» ֆիգուրը, սկսել է ակրոբատիկ հնարքներ կատարել, սակայն չի կարողացել ինքնաթիռը դուրս բերել «շտոպորից» ընկել է գետը», ասել է փրկարարներից մեկը: