ՌԴ Վորոնեժում խոշոր ավտովթարի հետևանքով 8 մարդ է զոհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Վորոնեժ տանող ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Վորոնեժ-Լուգանսկ ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen Transporter միկրոավտոբուսն ու Ford Focus-ը:
Վթարի հետևանքով 7 հոգի տեղում մահացել են, ևս մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին: Ողջ է մնացել 1 հոգի՝ 10 տարեկան աղջիկ երեխա, ում վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ միկրոավտոբուսում գտնվել է 9 հոգի: Նրանք Վորոնեժի բնակիչներ էին: