Մեքսիկայում խոշոր ավտովթարի հետևանքով 14 մարդ է զոհվել
Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում խոշոր ավտովթարի հետևանքով 14 մարդ է զոհվել, 19-ը տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:
Տեղական իշխանությունները հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցելՍյուդադ-Օբրեգոն- Գուայմաս ավտոմայրուղում: Ավտոբուսը բախվել է բեռնատարին:
Նախնական տվյալներով ավտովթարի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը: Նա փորձել է առաջ անցնել բեռնտարից կամուջներից մեկով ընթանալիս, բայց կորցրել է ղեկավարումը, ինչի արդյունքում տեղի է ունեցել բախումը: