Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 81-ամյա տատիկը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու միջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար
Երեկ՝ հունիսի 16-ին, խոշոր չափի գողություն է տեղի ւոնեցել Կոտայքի մարզում: Ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Զովունի գյուղի բնակիչ, 81-ամյա Լ. Ս.-ն և հայտնել, որ հունիսի 14-ից հունիս 16-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ պայմաններում, անհայտ անձը կամ անձինք բնակարանի ննջասենյակից գողացել են հագուստները և արկղի վրա դրված իր կիսաշրջազգեստի գոտիի ներսի կողմում ամրացված 9 հազար դոլարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լ.Ս.-ն ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա հունիսի 2-ից հունիսի 8-ը իր տան ննջասենյակից նույնպես գողացել են մոտ 5600 ԱՄՆ դոլար:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նախկինում չի դիմել ոստիկանություն, քանի որ ցանկացել է կատարված դեպքերի մասին խորհրդակցել բարեկամների հետ:
Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: