Թրամփը հայտնել է Պենտագոնի նոր ղեկավարի անունը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մարկ Էսպերը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը չի ցանկացել Սենատում անցնել հաստատման գործընթացը` նախընտրելով ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ:
Թրամփը շնորհակալություն է հայտնել Շանահանին հրաշալի ծառայության համար:
[img]https://st0.shamshyan.com/editor/0420468001560884030168928.png[/img]