Դոնալդ Թրամփը հայտնել է ԱՄՆ նոր պետքարտուղարի անունը
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է նոր պետքարտուղարի անունը. նա ExxonMobile նավթային ընկերության ղեկավար Ռեքս Թիլլերսոնն է, հայտնել է [url=http://www.cnbc.com/2016/12/13/trump-chooses-exxon-mobil-ceo-rex-tillerson-as-his-pick-for-secretary-of-state.html]CNBC[/url]-ն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոր պետքարտուղարի անունը Թրամփը հայտնելու է դեկտեմբերի 13-ին։ Նա նաև զանգահարել էր երկրի նախագահի նախկին թեկնածու Միթթ Ռոմնիին և իրազեկել, որ նա չի ընտրվելու այդ պաշտոնում։
64-ամյա Թիլլերսոնը ընկերության նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից և սերտ կապերի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։