76930 դիտում
19:40 19-06-2019
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. պտտահողմը 52-ամյա բնակչի տան տանիքը պոկել է. բնակիչների հույսը պատկան մարմիններն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղում՝ ժողովրդին հայտնի 4-րդ սովխոզում, ուժեղ պտտահողմը իր ավերածությունն է արել նույն գյուղի բակիչ, 52-ամյա Վաղինակ Գևորգյանի տանը:
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շասմշյանը, պտտահողմը տան տանիքը ամբողջովին վերցրել և շպրտել է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Միակ սփոփանքը նա է, որ զոհեր և վիրավորներ չկան, սակայն ընտանիքի անդամները, ովքեր գյուղում բարի համբավ ունեն, միայնակ չեն կարող տանիքի հարցը լուծել:
Հույս ունենք, որ Արմավիրի մարզպետարանը կամ էջմիածնի քաղաքապետարանը օգնության ձեռք կմեկնեն»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընտանիքը բաղկացած է 4 հոգուց:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական Նվեր Պետրոսյանը հայտնեց, որ մարզպետ Հ. Մաթևոսյանը տեղյակ է արդեն դեպքի մասին և հանձնարարել է, որպեսզի մարզպետարանի համապատասխան բաժնի ծառայողները այցելեն գյուղ և տեղում ուսումնասիրեն խնդիրը:
Մարզպետը խոստացել է, որ մարզպետարանը անօգնական չի թողնի գյուղացուն և կարճ ժամանակում կլուծեն տանիքի վերանորոգման խնդիրը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված գյուղի գյուղապետը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է և վստահ է, որ Վեհափառի եղբայրը անմասն չի մնա և աստվածահաճո գործ կանի, քանի որ այս ընտանիքը ոչ միայն սոցիալապես անապահով է այլև ընտանիքի տղան պատրաստվում է հարս բերել տուն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+