2488 դիտում
12:27 21-06-2019
ՊԲ մարտական դիրքերում կատարվել են մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մարտական դիրքերում մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ են կատարվել, որոնք բարձրացնում են անվտանգության մակարդակն ու բարելավում զինծառայողների առօրյա պայմանները:
«[url=https://armenpress.am/arm/news/979290.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտական դիրք այցելության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Պարգև Մարտիրոսյանը:
«Մարտական դիրքերում վերջին ժամանակներս իրականացվել են ահռելի ինժեներական, ամրաշինական աշխատանքներ: Կառուցվել են խրամաբջիջներ, խրամատներ: Բոլոր դիտարկվող ճանապարհները փակվել են փոս-ճանապարհներով: Ինչպես նաև բոլոր մարտական դիրքերը ապահովվել են մշտական հոսող խմելու ջրով: Բոլոր դիրքերում կառուցվել են նաև բաղնիքներ, որտեղ անձնակազմն ամեն օր լոգանք է ընդունում»,- ասաց Մարտիրոսյանը:
Փոփոխության է ենթարկվել նաև զինծառայողների համար նախատեսված սնունդը: Զորամասի հրամանատարի տեղակալը նշում է, որ սննդից բողոքողներ այժմ չկան:
«Սննդի տեսականին փոխվել է: Անձնակազմն այս պահին գոհ է տեսականուց: Այժմ աշխատանքներ են տարվում, որ ամառային ժամանակահատվածում անձնակազմին ապահովեն նաև բանջարեղենային սնունդով»,- նշեց փոխգնդապետը:
Այս պահի դրությամբ փորձարկման մեջ են նաև զինվորների համար նախատեսված նոր ճտքակոշիկները, որոնց վերաբերյալ զորամասի անձնակազմը բողոքներ չունի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
745 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին