211652_close_icon
views-count3023 դիտում article-date 16:52 23-06-2019

Թբիլիսիի հիվանդանոցներում դեռևս բուժվում է ակցիաների հետևանքով տուժած 28 մարդ

Թբիլիսիի կլինիկաներում դեռևս շարունակում է բուժում ստանալ հունիսի 20-21-ը տեղի ունեցած ակցիաների հետևանքով տուժած 28 մարդ, հայտնում է «Грузия online»-ը: Աղբյուրի տեղեկություններով նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Տուժածների թվում կա 2 ոստիկան և 3 լրագրող: Հիշեցնենք՝ հունիսի 20-21-ը տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է 250 մարդ: Շատերը վիրավորվել են գլխի հատվածում: Վիրավորվել են հիմնականում ռետինե փամփուշտների հետևանքով, որը ոստիկանությունը կիրառել էր ցուցարարների դեմ:

Նմանատիպ նյութեր