1728 դիտում
09:35 27-06-2019
Կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32,5 %-ով. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32,5 տոկոսով, թեև բարձրագույն կամ հետբուհական կրթություն ունեն զբաղված կանանց 30,3%-ը, իսկ տղամարդկանց՝ 28,1%-ը: Հայաստանի համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշում առնվազն 50-60 մլն դոլար կորուստ ենք ունենում կանանց ներուժի ոչ հավասարաչափ բաշխման արդյունքում: Ինչո՞ւ են կանայք ավելի ցածր վարձատրվում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը չժխտեց, որ գուցե մասնավոր հատվածում լինեն աշխատավարձերի վճարման տարբերակումներ կանանց և տղամարդկանց միջև, սակայն պետական համակարգում, ըստ նրա, աշխատավարձերը հաստատվում են օրենքով և հստակ սահմանված է տվյալ հաստիքում աշխատողի աշխատավարձը:
Աշխատաշուկայում աշխատավարձերի տարբերությունը, ըստ նրա, ավելի շուտ պայմանավորված է ոչ թե սեռային գործոնով, այլ զբաղեցրած հաստիքներով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
32639 դիտում
23:32 09-08-2019
ԱԻՆ-ի շարքային կազմի աշխատավարձը շատ ցածր է. ինչ է պատրաստվում անել Ցոլակյանը. armeniasputnik.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը