211652_close_icon
views-count142598 դիտում article-date 15:08 28-06-2019

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Մարտունի գետից դուրս է բերվել 7-ամյա աղջնակի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում երեխան ընկել է գետը, և գետը քշել, տարել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Մարտունու փրկարարները, քաղաքացիները դեպքի վայրից մոտ 2 կմ հեռու, Մարտունի գետում հայտնաբերել են երեխայի դին։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները, ավագ քննիչ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկանները և քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած երեխան Գեղհովիտ գյուղի բնակիչ 7-ամյա Մելանյա Պ․-ն էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մելանյան եղել է անչափահաս քրոջ և պապիկի հետ, ու պապը հողագործական աշխատանքներ անելիս է եղել, երբ քույրերով մտել են գետը լողանալու, սակայն գետը Մելանյային քշել տարել է, քույրը փրկվել է։ Փաստի առթիվ քննիչ Ս․ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր