2108 դիտում
10:30 29-06-2019
Հնարավո՞ր է արդյոք քրեականացնել մտածելակերպը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Արդարադատության նախարարությունը կառավարությանը կներկայացնի «քրեական աշխարհին հարելը» քրեականացնող նախագիծը: Նախագծով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելն ու տարածելը կքրեականացվի:
Պատիժներն էլ բավականին սոլիդ են նախատեսված՝ շարքային «գողականների» համար 6-10 տարի, դրանց «շեֆի» համար՝ 10-15 տարի: Ըստ արդարադատության նախարարի՝ նման օրենքներ գործում են Ռուսաստանում, Վրաստանում և Ուկրաինայում:
Ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում «հարել քրեական աշխարհին»: Գոյություն ունի Քրեական օրենսգիրք, որը նախատեսում է կոնկրետ հոդվածներ, քաղաքացին, որը կատարել է այդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ, դատվում է: Եթե ես այդ «քրեական» քաղաքացու հետ, ասենք, քավոր-սանիկային հարաբերությունների մեջ եմ, կամ նրա հետ ամեն երեկո գարեջուր եմ խմում, արդյո՞ք դա կնշանակի, որ «հարում եմ քրեական աշխարհին»: Ինձ թվում է՝ ոչ. ես կա´մ նրա հանցակիցն եմ, կա´մ ոչ: Երկրորդ դեպքում՝ ում հետ եմ ես հանդիպում, ում եմ մտերիմ համարում, ինչպես եմ իմ ժամանակն անցկացնում՝ դա իմ անձնական գործն է:
Ի դեպ, եթե մարդն իրեն «օրենքով գող» է հռչակում և իր ընկերների շրջապատում համապատասխան «ծես» է անցկացնում, դա դեռ չի նշանակում, որ նա իսկապես «օրենքով գող» է՝ այն իմաստով, որով այդ եզրն օգտագործվում է խորհրդային և ռուսական պրակտիկայում:
Ի՞նչ է նշանակում «քրեական ենթամշակույթ»՝ դաջվածքնե՞րը, «բլատնոյ» երգե՞րը: Բայց հիմա աշխարհում (նաև Հայաստանում) հազարավոր մարդիկ «տատու» են անում: «Քրեական ենթամշակույթին» պատկանում են միայն որոշակի՞ տեղերում արված և որոշակի՞ բովանդակության դաջվածքները: Այդ դեպքում օրենքով պետք է նախատեսել դաջվածքի թույլատրելի «թեմատիկան» և մարմնի համապատասխան մասերը: Ինչ մնում է երգերին, ապա Հայաստանի տաքսիստների կեսը պետք է այդ դեպքում ազատազրկվի, որովհետև իրենց մեքենաներում միացնում են «Золотые купола», «Владимирский централ» և նման այլ երգեր: Ես կգերադասեի, որ նրանք Մոցարտ լսեին, բայց երգացանկի ընտրությունը նույնպես մարդկանց անձնական գործն է: Իհարկե, այս դեպքում ցանկալի կլինի տաքսիստը ուղևորին հարցնի՝ արդյոք այդ երգերն ուղևորի ճաշակով են, բայց դժվար թե այդ հարցը հնարավոր չէ «քրեականացնել»:
Մտածող մարդիկ, բնականաբար, պետք է հակադրվեն քրեական ենթամշակույթին, բարքերին, մտածելակերպին, բայց, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչ անելիք ունեն այստեղ իրավապահ մարմինները: Մյուս կողմից, իմ համոզմամբ, Հայաստանում խնդիրը ոչ այնքան զուտ քրեական, որքան քրեաօլիգարխիկ, ֆեոդալական մշակույթն է, երբ «թագավոր ախպերը» կամ տեղական իշխանիկն իր «տասովշիկներով» և «ախրաննիկներով» բիրտ և ամբարտավան ձևով «հարցեր է լուծում», իսկ նրա «հպատակները» սուսուփուս ընդունում են նման դրվածքը: Չգիտեմ, կարելի՞ է այսօր այդ բարքերը «քրեականացնել»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6840 դիտում
10:16 24-01-2018
Հնարավո՞ր է արդյոք արկածախնդիր պատերազմ Փհենյանի ու Վաշինգտոնի միջև. «Ամերիկայի ձայն»
638 դիտում
10:45 07-04-2020
Մեր մեծամտությունը, անհավատությունը և մեր սահմանափակ մտածելակերպը վտանգավոր են փխրուն աշխարհում․ «Առավոտ»
5485 դիտում
18:38 07-10-2014
Պետք է փոխենք ֆուտբոլիստների մտածելակերպը. «Արարատ»-ի գլխավոր մարզիչ
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»