211652_close_icon
views-count1885 դիտում article-date 17:09 29-06-2019

Մեյը Պուտինին հիշեցրել է Սկրիպալների թունավորման դեպքի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ խոսելով մի շարք հարցերի, այդ թվում՝ 2018թ. մարտին բրիտանական Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման սկանդալային գործի մասին: Հայտնում է [url=https://www.theguardian.com/politics/2019/jun/28/theresa-may-exchanges-cool-handshake-with-vladimir-putin]The Guardian[/url]-ը։ Մեյը, որը շուտով կլքի վարչապետի պաշտոնը, Պուտինին ասել է, որ «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի կիրառմամբ Սոլսբերիում իրականացված թունավորումն «անընդունելի և ստոր արարք էր»: Հատկանշական է, որ Պուտինի հետ հանդիպումից առաջ Մեյն ասել է, որ Լոնդոնի հարաբերությունները Մոսկվայի հետ չեն կարող առաջվանը լինել, քանի դեռ Սոլսբերիի թունավորման կասկածյալները շարունակում են ազատության մեջ մնալ և քանի դեռ Մոսկվան շարունակում է ապատեղեկատվություն տարածել, կիբեռհարձակումներ իրականացնել աշխարհով մեկ: Նշենք նաև, որ Օսակայում Պուտինի հետ ձեռքսեղմման արարողության ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իրեն սառն է պահել և չի ժպտացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր