211652_close_icon
views-count2389 դիտում article-date 20:57 04-07-2019

Հուլիսի 1-ին, 2-ին և 3-ին ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 1-ին, 2-ին և 3-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում: Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 53 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվեց 31 մեքենայի վարորդ, որոնք վարում էին ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով, 2-ն՝ առանց համարանիշի, 11-ն՝ առանց համապատասխան փաստաթղթերի, ևս 3-ը տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ էին: 15 տրանսպորտային միջոցի դիմապակին թույլատրելիից մուգ էր: Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին միտումնավոր խախտումներ անող, ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդները: Հայտնաբերվեց նման 7 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Տարբեր այլ խախտումների համար կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ բազմաթիվ արձանագրություններ, այդ թվում 5-ը՝ օրինախախտ մոտոցիկլետիստների նկատմամբ: Հարգելի վարորդնե՛ր, կոչ ենք անում պանպահել ճանապարհային երթևեկության կանոները: Բալոր օրինախախտները հայտնաբերվում ու ենթարկվում են պատասխանատվության, իսկ ուժեղացված ծառայությունները շարունակվում են: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր