2174 դիտում
13:37 06-07-2019
Թուրքիայում վճռաբեկը բեկանել է թուրք մտավորականների ցմահ ազատազրկման պատժաչափը
Թուրքիայի վճռաբեկ դատարանը բեկանել է Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի և Նազլը Ըլըջաքի համար առաջին ատյանի դատարանի որոշած ցմահ պատժաչափը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, վճռաբեկ դատարանը բեկանման որոշման մեջ նշել է, որ Ահմեդ Ալթանը և Նազլը Ըլըջաքը ոչ թե Սահմանադրական կարգն են խախտել, այլ գիտակցաբար օգնել են գյուլենականներին։ Դատարանը, բեկանելով Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի և Նազկը Ըլըջաքի համար դատարանի սահմանած ցմահ պատժաչափը, որոշել է ազատ արձակել Մեհմեդ Ալթանին, սակայն կալանքի տակ պահել Ահմեդ Ալթանին և Նազլը Ըլըջաքին։
Նշենք, որ թուրք մտավորականներ Մեհմեդ Ալթանը և Ահմեդ Ալթանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտնի գործիչներից են և մշտապես կոչ են արել իշխանություններին ճանաչել այն։
Նրանք ձերբակալվել էին հեղաշրջման փորձից հետո՝ մեղադրվելով սահմանադրական կարգի տապալման եւ գյուլենականներին օգնելու մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման։
Նմանատիպ նյութեր
5907 դիտում
16:05 10-04-2018
Բեկանել 6,5 տարվա ազատազրկման դատավճիռը. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Հասմիկ Սարգսյանի. News.am
27096 դիտում
10:13 11-09-2018
Վճռաբեկը գտել է գլուխն ազատելու ձևը. Ինչ է սպասվում Քոչարյանին. «Ժողովուրդ»
9990 դիտում
13:15 29-09-2017
Ադրբեջանը Արցախ այցելած թուրք մտավորականների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
Այս բաժնից
427 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
625 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
556 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ