Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Mitsubishi-ն բախվել է 06-ին, 06-ն էլ հայտնվել է «գաի սուպերմարկետի» աստիճանների վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 35 GV 986 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» հարևանությամբ գտնվող «գաի սուպերմարկետի» մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի 34 NA 927 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ 06-ը, առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել է սուպերմարկետի աստիճանների վրա:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mitsubishi-ն վարել է կին, սակայն ոստիկաններին ներկայացել է ինչ-որ տղամարդ ով հայտնել, որ վարորդը ինքն է եղել:
Ոստիկանությունը պարզում է, արդյոք նշված տեղեկությունը հավաստի է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի