211652_close_icon
views-count3802 դիտում article-date 13:06 10-07-2019

Թուրքիան պատրաստվում է օգտագործել ռուսական С-400-ները, եթե իր վրա հարձակվեն. Էրդողան

Թուրքիան պատրաստվում է օգտագործել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրները, եթե երկրի վրա հարձակվեն: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բոսնիա և Հերցեգովինայից վերադառնալիս, գրում է «Հյուրրիյեթ»-ը: «Եթե ինչ-որ մեկը մեզ վրա հարձակվի, մենք կգործարկենք հակաօդային պաշտպանության այդ համակարգերը»,- ասել է նա: Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանի հետ համատեղ մասնակցել С-400-ների արտադրությանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ճապոնիայում G20-ի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական արտահայտվեց Թուրքիայի կողմից ռուսական C-400-ներ ձեռք բերելու գործարքի վերաբերյալ։ Դրանից հետո ռուսական կողմը կազմակերպեց դրանց տեղափոխումը, որոնք Թուրքիա կհասնեն առաջիկա օրերին։

Նմանատիպ նյութեր