211652_close_icon
views-count1609 դիտում article-date 10:38 11-07-2019

Արդեն որոշված է՝ պատգամավորները հուլիսի 15-ից մինչև օգոս­տոսի 23-ը մեկնում են արձակուրդ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պաշտոնապես որոշված է, թե երբ են հայրենի ազգընտիրները մեկնում իրենց կողմից այդքան սպասված արձակուրդին: Հուլիսի 15-ից մինչև օգոս­տոսի 23-ը պատգամավորները հանգստանալու են, իսկ արդեն ԱԺ քառօրյա նիստերը սկսելու են սեպտեմ­բեր ամսից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանում այլևս արտահերթ նիստեր չեն լինելու: Բանն այն է, որ այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է, սակայն այն թեկնածուները, ում ցանկանում են առա­ջարկել իմքայլականները, հրաժարվում են ԲԴԽ անդամ դառնալուց: Ըստ մեր տեղեկությունների՝ պատճառը եղել է նաև այն, որ իշխանության կողմից առաջարկված նախկին թեկնածու Աննա Մարգարյանի ընտրու­թյունը իշխանական խմբակցությունը խայտառակ ձևով տապալեց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր