Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու BMW-ն. BMW-ն կողաշրջվելով հայտնվել է դաշտում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արղության փողոցում բախվել են Mercedes մակնիշի 73 RR 077 համարանիշի և BMW մակնիշի 36 FM 403 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին խմբի ծառայողները խմբի պետ Տիգրան Ստեփանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Ռազմիկ Լալայանն ու Գարիկ Թովմասյանը։
Փաստի առթիվ տեսուչ Ռ․ Լալայանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: