211652_close_icon
views-count3271 դիտում article-date 15:34 12-07-2019

Հենրիխ Մխիթարյան. Հպարտանում եմ այն ամենով, ինչին հասել եմ

«Արսենալի» կիսապաշտպան ու Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության դեսպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում կայանալիք մրցաշարի մեկնարկից առաջ կիսվել է Հայաստանի երիտասարդական հավաքականում խաղալու ժամանակների իր հուշերով, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/07/12/mkhitaryan1/995059]Armsport.am[/url]-ը: «Անչափ հպարտանում էի: Միշտ ահռելի մեծ հաճույքով եմ հանդես եկել ազգային թիմերում, ինձ դուր էր գալիս խաղալ անծանոթ հավաքականների ու ֆուտբոլիստների դեմ: Այդ տարիքում դա մեզ համար արժեքավոր փորձ էր, որովհետև առաջնությունում ամեն շաբաթ չէ, որ նման խաղեր էինք ունենում: Այլ հավաքականների դեմ խաղալը քեզ թույլ է տալիս նաև հասկանալ, թե ինչ մակարդակում ես գտնվում և ինչ ունես բարելավելու»: Մխիթարյանը նշել է, որ այդ ժամանակ իր սիրելի խաղացողը Զինեդին Զիդանն էր. «Նա խաղադաշտի Պիկասոն էր. հրաշքներ էր գործում գնդակով: Կա՞ ինչ-որ պահ, որով յուրահատուկ կերպով եմ հպարտանում: Չեմ սիրում ինձ գովել: Ինչ էլ որ անեմ, հաճույքով եմ անում: Ինչով հպարտանալ, կմտածեմ կարիերաս ավարտելուց հետո: Ինչպես եմ ես ինձ ստեղծել, ինչի եմ հասել, որտեղ եմ գտնվում, ահա, թե ինչով եմ հպարտանում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում: Մեր հավաքականի ավագն անդրադարձել է նաև մրցաշարը Հայաստանում ընդունելու կարևորությանը. «Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ ու ուրախ են ընդունելու մրցաշարը, քանի որ դա հիանալի հնարավորություն է հետևելու Եվրոպայի ապագա աստղերին»:

Նմանատիպ նյութեր