4217 դիտում
17:56 13-07-2019
Մխիթար Հայրապետյան. Ինձ կփոխարինի Գայանե Աբրահամյանը
ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ ավարտվեց ԱԺ խորհրդի արտահերթ նիստը։ Խորհրդի որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» որոշման մեջ:
«Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնում ինձ կփոխարինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Գործընկերոջս բեղմնավոր աշխատանք եմ մաղթում մեր պետության համար խորհրդարանական դիվանագիտության այս կարևոր միջազգային «հարթակում»։
Նմանատիպ նյութեր
4723 դիտում
21:53 19-12-2018
Ես այլևս չեմ լինելու սփյուռքի նախարար, ինձ կտեսնեք 7-րդ գումարման ԱԺ-ում. Մխիթար Հայրապետյան
14322 դիտում
22:15 22-07-2018
Մխիթար Հայրապետյան. Վարչապետի ընտանիքը կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ