211652_close_icon
views-count6047 դիտում article-date 23:44 13-07-2019

Եգիպտոսում զբոսաշրջիկների համար բացվեց արտասովոր «կոտրված բուրգը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եգիպտոսում հնագույն «կոտրված» բուրգերից մեկը՝ Սնոֆրու փարավոնի, այսօր մի քանի տարվա վերականգնողական և բարեկարգման աշխատանքներից հետո բացվեց զբոսաշրջիկների համար: Անսովոր բուրգի պաշտոնական բացման արարողությունից հետո առաջինը ներս են մտել օտարերկրյա դիվանագետները, որոնց հրավիրել էր հուշարձանների գործերով նախարարությունը: Սնոֆրուի այցելուների խոսքերով, բուրգի ներսում մոտ 100 մետր շեշտակի բարձունք է: Գետնից դեպի այդ բարձունք է տանում փայտյա աստիճանը: Շատերը չեն կարողացել այդ նեղ հատվածով գրեթե չորեքթաթ անցնել: Բացի նոր և ամուր աստիճանների տեղադրումից, բուրգում նաև աշխատանքներ են տարել քարերը ամրացնելու ուղղությամբ, ինչպես նաև մաքրվել են ներքին տարածքները: Նաև տեղադրվել է ներքին լուսավորության նոր համակարգ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր