Ակտիվ սպորտ և օգտակար ժամանց. Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի «Չոչի մրցույթ 2019»
Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի «Չոչի մրցույթ 2019», որը տեղի կունենա 19-ին, ժամը 19։00-21։00, Երազ այգում։
Մրցույթի նպատակն է ՀՀ-ում խթանել առողջ ապրելակերպը՝ մասնավորապես չոչը մանկահասակ երեխաների մոտ, ակտիվ սպորտը և օգտակար ժամանցը։
Մրցույթի ընթացակարգին, ինչպես նաև մանրամասն ծրագրին, կարող եք ծանոթանալ [url=http://brisk-cms.armparents.com/filemanager/APC-Press.pdf]այստեղ[/url]:
Հայ ծնողների ակումբի հիմքը դրվել է 9 տարի առաջ և այսօր արդեն ունի 80 000-ից ավելի ծնողների ակտիվ լսարան: Ակումբի նպատակն է աջակցել ծնողներին տարբեր ոլորտներում երեխաներին վերաբերող հարցերում:
[b]Հայ ծնողների ակումբ[/b]