Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի պաղպաղակ ուտելու մրցույթ
Ani Product-ը կազմակերպում է պաղպաղակ ուտելու մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել 15 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները։
Դրա համար պետք է ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ կցելով ձեր լուսանկարը, անձնական տվյալները (ծննդյան թիվ, հասակ, քաշ), ինչպես նաև տեղեկացնել, եթե առկա է հիվանդություն։ Հարկավոր է նշել նաև հեռախոսահամար։
Նամակներն ընդունվում են մինչև մայիսի 23-ը։ Մրցույթը տեղի կունենա մայիսի 25-ին։