211652_close_icon
views-count7505 դիտում article-date 23:44 20-07-2019

Պուտինին հայհոյած «Ռուսթավի-2»-ի հաղորդավարը կարող է վերադառնալ աշխատանքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերության սկանդալային լրագրող Գեորգի Գաբունյայի շուրջ կրքերը դեռ չեն մարում: Հեռուստաընկերության նոր գլխավոր տնօրեն Պաատա Սալիան հայտնել է, որ նա կարող է վերադառնալ աշխատանքի: Հիշեցնենք, որ լրագրողին աշխատանքից զրկել էին երկու ամսով: «Գաբունիայի դեմ կիրառված պատժաչափը լրանալուց հետո նա կարող է վերադառնալ իր սովորական գործունեությանը», նշել է Սալիան: Ընկերության կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ վերջինս նաև հայտնել է, որ «Ռուսթավի-2»-ի նոր սեփականատերը մտադիր չէ միջամտել խմբագրության աշխատանքին և քաղաքականությանը: Նա նաև անդրադարձել է ալիքի ֆինանսական վիճակին, որը իր սպասելիքներից զգալիորեն վատ է: Իր հերթին կոլեկտիվը Սալիային առաջարկել է հասարակական խորհուրդ ստեղծել, որը կվերահսկի ընկերության կադրային հարցերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր