ԱԺ պատգամավորը և ՃՈ ոստիկանը ճանապարհը բացելու համար մեքենա են հրում. Լուսանկարներ
Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին այսօր ֆոտոխցիկը ֆիքսել է ճանապարհը անսարքության պատճառով արգելափակած ֆուրգոն «Ռենո» մակնիշի ավտոմեքենան հրելիս՝ Ճանապարհային ոստիկանության ծառայողի հետ միասին:
Սա արձանագրում ենք որպես հետաքրքիր իրողություն, այլ ոչ թե՝ հերոսություն, քանի որ մարդուն օգնելը ցանկացած քաղաքացու պարտքն է՝ անկախ նրա զբաղեցրած դիրքից, պաշտոնից կամ հեղինակությունից: