Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ 06-ը բախվել է КамАЗ-ին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, հուլիսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Հացիկ-Արմավիր ավտաճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Լուկաշին գյուղի բնակիչ 23-ամյա Հ․Թ․-ի վարած КамАЗ 5511 մակնիշի 35 SF 263 համարանիշի և Հացիկ գյուղի բնակիչ 29-ամյա Ռ․ Ա-ի վարած VAZ 2106 մակնիշի 34 NO 221 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանարտար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակար իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է 06-ի վարորդը, ով բախվել է КамАЗ-ին։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։