Կասեցվել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները. NEWS.am
Ժամանակավորապես կասեցվել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Այս տեղեկությունը [url=https://news.am/arm/news/526178.html]NEWS.am[/url]-ին հաստատեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
«Հաստատում եմ, մնացած մանրամասների մասին վաղը ԲԴԽ-ն հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց Բեքմեզյանը:
[url=https://news.am/arm/news/526178.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ տեղյակ չէ իր լիազորությունները դադարեցնելու որոշումից։
«Ձեզնից եմ առաջին անգամ լսում, ինձ ոչ ոք չի իրազեկել»,- ասաց նա` նշելով, որ դեռ արձակուրդում է։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, ապա՝ կնիքել։ Դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ: