211652_close_icon
views-count1398 դիտում article-date 09:01 30-07-2019

Ստամբուլյան կոնվենցիայի հարցով կդիմեն ՍԴ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ստամբուլյան կոնվենցիան դարձել է լայն քննարկման առարկա և գրեթե յուրաքանչյուր երկրորդ գործիչն իր պարտքն է համարում խոսել այդ թեմայից: Եվ հետաքրքիր է, որ հաճախ խոսում և քննադատում են նաև այնպիսի մարդիկ, որոնք դերակատարում են ունեցել այդ կոնվենցիայի ստորագրման ժամանակ և ըստ էության ոչ մի կերպ չեն խոչընդոտել: Եվ հիմա Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցն այս իշխանությունների օրակարգում է: Այս մասին առկա են գործադիր իշխանութան բարձրաստիճան պաշտոնատար անձանց` նախարարի և փոխնախարարի մակարդակով հրապարակային դիրքորոշումները: Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրենք իրավասու բոլոր պետական մարմիններից ստացել և ամփոփել են կարծիքները ու փաթեթը` սահմանված կարգով ներկայացրել կառավարություն: Բացի այդ, մեզ հայտնեցին, որ նախքան միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը` Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմելու է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Ինչպես հայտնի է` հուլիսի 26-ին էլ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար: Սակայն այս մասով դեռևս նորություն չկա: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան նախարարությունից նշեցին, որ նախարարն իր գրությամբ խնդրել է հնարավորության դեպքում արագ կարծիք տալ և հույս հայտնեցին, որ երկու երեք ամսից ավել չի տևի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր