4098 դիտում
09:01 06-08-2019
Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման համար ժամկետ է նշվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած կառավարությունը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, և ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, պարզվում է՝ հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել։
Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, և այդ ծրագրում ներկայացված են առաջիկա անելիքները, և ամրագրված են դրանց ժամկետները։
Եվ ահա, այդ նախագծից թերթը տեղեկացավ, որ որպես միջոցառման իրականացման ժամկետ նախանշված է սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը։
Եվ այս պարագայում տեղեկություններն ու մեկնաբանությունները, թե կառավարությունը չի շտապում կոնվենցիայի վավերացման հարցում, ի չիք են դառնում, քանի որ փաստացի ժամկետ վաղուց է նախանշված»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2776 դիտում
10:21 05-07-2019
Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կրքերը շիկացան Զարուհի Բաթոյանի հայտարարությունից հետո․ «Ժողովուրդ»
1395 դիտում
09:01 30-07-2019
Ստամբուլյան կոնվենցիայի հարցով կդիմեն ՍԴ. «Ժողովուրդ»
2368 դիտում
09:01 30-10-2019
ԱԺ-ում նոյեմբերի 1-ին քննարկելու են Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ կարծրատիպերը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը