3110 դիտում
10:12 05-08-2019
Թրամփը հանձնարարել է ԱՄՆ դրոշներն իջեցնել, երկրում հրաձգությունների պատճառով զոհերի հիշատակին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ դրոշներն իջեցնել՝ կապված երկրի մի շարք նահանգներում հրաձգությունների հետ, հայտնում է [color=#EF2929]CNN[/color]-ն:
Նշվում է, որ Սպիտակ տանը, ինչպես նաեւ բոլոր հանրայն շենքերում, զինվորական դիտակետերում եւ արտասահմանում տեղակայված օբյեկտներում դրոշները կիսով չափ կիջեցվեն մինչեւ հինգշաբթի՝ օգոստոսի 8-ը:
Դրանից բացի, Պետության ղեկավարը նշել է, որ կիսում է հրաձգության հետեւանքով բոլոր տուժածների ցավը եւ այդ միջադեպերն անվանել է վախկոտության դրսեւորում:
Հանգստյան օրերին ԱՄՆ-ում տեղի է ունեցել 3 զանգվածային հրաձգություն Չիկագոյում և Դեյթոնում (Օհայոյի նահանգ), որտեղ ընդհանուր առմամբ զոհվել է 9 մարդ, տուժել՝ 33-ը, և Էլ Պասոյում (Տեխասի նահանգ), որտեղ զոհվել է 20 մարդ և տուժել մի քանի տասնյակ հոգի: Հարձակումից քիչ առաջ տեխասցի հրաձիգը Համացանցում հրապարակել է մանիֆեստ, որտեղ նվիրվածություն է հայտնել ծայրահեղականների գաղափարներին և հայտարարել, որ հանդես է գալիս ԱՄՆ «լատինամերիկյան ներխուժման» դեմ: Նրա զոհերի թվում, վերջին տվյալներով՝ եղել են 7 մեքսիկացի:
Նմանատիպ նյութեր
802 դիտում
17:29 28-09-2024
Հարավաֆրիկյան Հանրապետությունում երկու հրաձգությունների հետեւանքով մեկ օրում զոհվել է 17 մարդ
8633 դիտում
13:36 24-05-2018
Գեղեցիկ նվեր. Հայաստանի Հանրապետության և Երևանի դրոշներն ուղարկվել են Միջազգային տիեզերակայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
448 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
472 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1081 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN