211652_close_icon
views-count802 դիտում article-date 17:29 28-09-2024

Հարավաֆրիկյան Հանրապետությունում երկու հրաձգությունների հետեւանքով մեկ օրում զոհվել է 17 մարդ

Հարավաֆրիկյան Հանրապետության գյուղական վայրում մեկ օրում տեղի ունեցած երկու զանգվածային հրաձգության  հետեւանքով զոհվել է 17 մարդ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։ Փոխանցում է News.am-ը։

Իրականացվում է կասկածյալների որոնում, նշվել է ազգային ոստիկանության մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Աթլենդա Մաթեի հայտարարությունում։ Նրա խոսքով՝ զոհ են դարձել 15 կանայք եւ երկու տղամարդ։ Մեկ մարդ էլ գտնվում է հիվանդանոցում, ծայրահեղ ծանր վիճակում։

Հրաձգությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Արեւելյան Քեյթ նահանգի Լուսիկիսիկի քաղաքում (ՀԱՀ հարավ-արեւելք)։ Տեսանյութում, որը հրապարակել է ոստիկանությունը, երեւում է, թե ինչպես է հրաձգություն սկսվել մեկ շրջանի երկու տներում։

12 կանայք եւ մի տղամարդ զոհվել են մի տանը, իսկ երեք կանայք եւ մեկ տղամարդ՝ մյուս տանը, տեղեկացրել է ոստիկանությունը։

Նմանատիպ նյութեր