211652_close_icon
views-count1723 դիտում article-date 13:36 05-08-2019

«Բարսելոնայի» փոխնախագահը բացառել է Նեյմարի տրանսֆերը

«Բարսելոնայի» փոխնախագահ Խորդի Կարդոները մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հավանական տեղափոխությունը կատալոնական ակումբ: «Ինչպես և նախագահն էր ասել, Նեյմարի տեղափոխության մասին հարցն այսօր չի քննարկվում: Ամեն ինչ բարդ է: Մենք ուղղակի դիտորդներ ենք: Մենք գիտենք, որ նա Փարիզում դժբախտ է, սակայն այս իրավիճակը հենց այնտես պետք է լուծել: Մենք Նեյմարի հետ չենք խոսել: «Բարսելոնան» և ՊՍԺ-ն շատ հարգալից են միմյանց վերաբերվում, և եթե երբևիցե քննարկենք Նեյմարի թեկնածությունը, այն ժամանակ էլ կխոսենք: Այսօր դա բացառված է», ասել է Կարդոները:

Նմանատիպ նյութեր