Բակո Սահակյանը Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է Բուլղարիա-Արցախ խորհրդարանական և մարդասիրական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Քննարկվել են Բուլղարիա-Արցախ խորհրդարանական և մարդասիրական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Բուլղարիայի խորհրդարանականների այցերն Արցախ կրում են պարբերական բնույթ՝ հույս հայտնելով, որ փոխգործակցությունն էլ ավելի կխորանա ու կընդլայնվի: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: