211652_close_icon

Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր

views-count1907 դիտում article-date 13:57 22-03-2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել «Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է փոքր եւ միջին բիզնեսի դերը տնտեսության զարգացման գործում եւ նման քննարկումների անցկացումը: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր