Ամերիկյան դատարանը նախագահ Թրամփին պարտադրել է ներկայացնել վերջին 8 տարիների հարկային հայտարարագրերը
Նյույորքյան դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դատարանին ներկայացնի վերջին 88 տարիների ընթացքում իր հարկային հայտարարագրերը և ֆինանսական զեկույցները։
Այդ մասին գրում է New York Times թերթը։
Այսպիսով, դանային դատարանը մերժում է նախագահ Թրամփի այն փաստարկը, թե գործող նախագահներն ազատված են հարկային հետապնդումներից։
Բացի այդ, դատավորը կառավարական կառույցների ու սահմանադրական արժեքների հանդեպ Թրամփի փաստարկներն անվանել է «զզվելի»։
Նախագահի փաստաբանները, իրենց հերթին, հայտարարել են, որ բողոքարկելու են դատարանի վճիռը։