Միխայիլ Սերգեևիչի առողջական վատ վիճակի մասին տեղեկության համար ոչ մի հիմք չկա
ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովի առողջական վատ վիճակի մասին մամուլում հայտնված տեղեկությունները հիմնազուրկ են, շաբաթ «Ինտերֆաքսին» հայտնել են նրա մամուլի ծառայությունից:
«Մենք զարմացանք Միխայիլ Սերգեևիչի առողջական վատ վիճակի մասին հայտնված տեղեկությամբ, որովհետև այդպիսի տեղեկության համար ոչ մի հիմք չկա»,- հայտնել են նրա մամուլի ծառայությունից:
«Ինտերֆաքսի» զրուցակիցները նշել են, որ «Գորբաչովը երեկ հիմնադրամ աշխատանքի է գնացել և հանդիպել հիմնադրամի աշխատակիցների հետ»: