3746 դիտում
14:15 11-08-2019
«Խաբեբա, խաբեցիր մեզ, ոչ մի փոփոխություն չի եղել». միջադեպ՝ Գյումրիում վարչապետի ուղիղ միացման ժամանակ. Tert.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում առավոտյան զբոսանքի ժամանակ միջադեպ գրանցվեց, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/08/11/pashinyan/3069016]Tert.am[/url]-ը։
Վարչապետն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ուղիղ եթերի միջոցով ներկայացնում էր Գյումրին, ցուցադրում զբոսաշրջիկներին հետաքրքիր վայրերը, նշում, որ մեր հայրենակիցները հաճախ չգիտեն այդ վայրերի մասին:
Ուղիղ եթերի ժամանակ վարչապետին էին մոտենում տեղացիները, այցելուները, զրուցում, լուսանկարվում, ոմանք՝ մտահոգություններով կիսվում: Այցի ժամանակ նրան մոտացավ Մարիամ անունով մի կին և վարչապետին անվանեց անվանելով.
«Խաբեբա, խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, էդքան ժիր ես, ժրություն ունես, որ խաբեցիր, հա»: Կինը նշեց, թե ոչ մի փոփոխություն երկրում չի եղել: Երբ թիկնապահները փորձեցին նրան հեռացնել, Փաշինյանը կոչ արեց չքաշքել տիկնոջը:
«Ամեն ինչ լավ կլինի, պետք չէ հուսահատվել»,-դիմելով կնոջն՝ ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9325 դիտում
19:08 04-08-2019
Մենուա Հարությունյան. Լավ մեզ խաբեցիր, որ Սանիտեկն է մեղավոր աղբահանության համար
2109 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
598 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
466 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
592 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան