Երկիր մոլորակին Քեոպսի բուրգի չափ աստղակերպ է մոտենում
Օգոստոսի վերջին Երկիր մոլորակին կմոտենա պոտենցիալ վտանգ ներկայացնող աստղակերպ, որն իր չափսերով գերազանցում է Գիզայի Մեծ բուրգին՝ հայտնի՝ որպես Քեոպսի բուրգ: Այդ մասին վկայում են NASA-ի տվյալները, փոխանցում է Ria Novosti-ն։
«2019 OU1» անվանումը ստացած աստղակերպի տրամագիծը 160 մետր է, ինչը համարժեք է Վաշինգտոնի հուշարձանին կամ 20 մետրով ավելի մեծ է, քան Եգիտոսի ամենահայտնի բուրգը:
NASA-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 28-ին նշված աստղակերպը 40 անգամ ավելի մոտ կլինի Երկրին, քան Վեներան: Այն գտնվելու է մեր մոլորակից շուրջ 1 միլիոն կմ հեռավորության վրա։